Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մենք թշնամաբար տրամադրված չենք Թուրքիայի կամ նրա ժողովրդի նկատմամբ: Մենք ունենք ընդհանուր կրոն և պատմություն: Եվ մեր ժողովուրդները շատ են սիրում միմյանց: Մենք դեմ չենք Թուրքիային՝ որպես անկախ երկիր, բայց չենք ուզում, որ նա մեզ մոտ ներկա լինի որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ. ասել է «Թալիբան»-ի մամուլի քարտուղար Զաբիուլլահ Մոջահիդը։
«Մենք վերջին ամիսների ընթացքում կապի մեջ ենք եղել Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ և բազմաթիվ հանդիպումներ ենք անցկացրել, որոնց ընթացքում նրանք հավաստիացրել են, որ առանց մեր համաձայնության միակողմանի որոշում չեն կայացնի: Բայց Քաբուլի օդանավակայանի մասին որոշումն ընդունվել է առանց մեզ: Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ Արևմուտքում մեր հանդիպած երկրների մեծ մասը պետական արձանագրություն են կիրառում մեզ համար: Բայց թուրք պաշտոնյաները մեզ վերաբերվում են այնպես, ինչպես Սիրիայի ընդդիմադիր խմբավորման: Մենք դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը այն նմանությամբ, թե ինչպես է Թուրքիան զարգացնում հարաբերությունները Լիբիայի կառավարության հետ Տրիպոլիում: Մենք ցանկանում ենք հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ նա իսլամական աշխարհի համար շատ կարևոր առաջնորդ է: Մենք ուզում ենք նրան տեղեկացնել Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին», - Մոջահիդին է մեջբերում արաբական Al-Quds թերթը: