|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունիսի 3-ին Միչիգանի Դեթրոյթ քաղաքի William Beaumont հիվանդանոցում մահացել է 83-ամյա «բժիշկ մահը»` Ջեք Գեւորգյանը: Նա հիվանդանոցում էր` թոքաբորբ ու երիկամային հիվանդություն ախտորոշմամբ:
Հիշեցնենք, որ Ջեք Գեւորգյանը էվթանազիայի համոզված կողմնակից էր եւ պայքարում էր դրա օրինականացման համար: 1990-ից 1998 թվականներին նա օգնել է 130 հիվանդի հեռանալ կյանքից: Ինքնասպանների դիակները Գեւորգյանը թողնում էր հյուրանոցներում, հիվանդանոցների ընդունարաններում եւ դիահերձարաններում:
Գեւորգյանի դեմ մեղադրանքներ հնարավոր է եղել առաջադրել միայն 1999թ., երբ իրավապահների ձեռքին հայտնվել է 52-ամյա Թոմաս Յորքի ինքնասպանության տեսագրությունը: Գեւորգյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման եւ ազատ էր արձակվել 2007թ.:
2010 թ. էկրաններ էր բարձրացել «Դուք չգիտեք Ջեքին» ֆիլմը, որում Գեւորգյանի դերը կատարել է հոլիվուդյան աստղ Ալ Պաչինոն: