«ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իրոք, մեծ տաղանդ ունի մարդկանց համոզելու իր տեսակետի ճշմարտացիության մեջ, ինչպես, ըստ էության, եղավ վերջին հանրահավաքի ժամանակ` իր կապիտուլյացիան ներկայացնել որպես հաղթանակ,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:- Եթե դու քաղաքականություն ես վերադառնում ավազակապետությունը կազմաքանդելու կարգախոսով ու դրա փոխարեն համագործակցում ես նրա հետ, նույնիսկ ասում` եթե ավազակապետության առաջնորդը` Սերժ Սարգսյանը, իսկապես ընտրություններում հաղթի` հալալ է իրեն, ապա դա կապիտուլյացիա է, որը ներկայացվում է որպես հաղթանակ»: