|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Վրացական ընդդիմադիր «Նոր իրավունքներ» միավորումը եւ «Անկախ Վրաստան» կուսակցությունը իրենց ցավակցությունն են հայտնել աբխազ ժողովրդին` երկրի նախագահ Սերգեյ Բաղապշի մահվան կապակցությամբ:
Նախագահ Բաղապշի թաղումը տեղի է ունեցել այսօր:
Gazeta.ru-ի փոխանցմամբ` «Նոր իրավունքների» ցավակցական հեռագրում ասվում է. «Աբխազները եւ վրացիները պետք է միասին հաղթահարեն իրենց առջեւ ծառացած բոլոր դժվարությունները: Մենք հավատում ենք, որ անհաղթահարելի խնդիրներ չկան, եւ մենք միմյանց սրտերին հասնելու ճանապարհը կգտնենք»:
Իսկ «Անկախ Վրաստան»-ը նշել է. «Թեեւ այսօր վրացի եւ աբխազ ժողովուրդների միջեւ պատնեշ կա, բայց դա չի խանգարում մեզ կիսել ձեր ցավը»:
Ի դեպ, Վրաստանի իշխանությունները մինչ այժմ չեն ցավակցել Աբխազիայի ժողովրդին: