|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հոկտեմբերի 13-ին` ժամը 14.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Զովունի գյուղի մի բնակիչ և հայտնել, որ հոկտեմբերի 10-ին Մրգաշեն գյուղի հանդամասից գողացել են իր ձին` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
ՀՀ ոստիկանությունից yerkir.am-ին հայտնում են, որ նույն օրը` ժամը 17.20-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Զովունի գյուղից բերման են ենթարկել 23-ամյա Արմեն Պապիկյանին: Նա խոստովանել է, որ ձին հոկտեմբերի 10-ին 100.000 դրամով վաճառել է Նոր Հաճըն քաղաքի մի բնակչի:
Ձին հայտնաբերվել է: Կատարվում է հետաքննություն: