կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-27 00:04
Հասարակություն

Վիճակը ծայրահեղ ծանր է

Վիճակը ծայրահեղ ծանր է

Երեկ Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվել:

Ահազանգով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ. տեղեկացնում է «Արտակարգ ալիքը»:

Այրվել է Հ.Միրիբյանին պատկանող ԳԱԶ-53 մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկը և թափքը: Հրդեհի հետևանքով ավտոմեքենայում այրվածքներ է ստացել 1983թ. ծնված Սեդա Սարգսյանը: Նա տեղափոխվել է Գավառ քաղաքի կենտրոնական հիվանդանոց, այնտեղից էլ` Երևանի այրվածքաբանության կենտրոն: Ս.Սարգսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: