կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-05 12:32
Արցախ

Ադրբեջանը դիտավորյալ է վանդալիզմի տեսանյութեր տարածում. տեղեկատվական պատերազմի տարր է

Ադրբեջանը դիտավորյալ է վանդալիզմի տեսանյութեր տարածում. տեղեկատվական պատերազմի տարր է

Վերջերս Ղարաբաղից ֆոտո- և տեսանյութերի մի ամբողջ հոսք է գալիս, որոնցում ցուցադրվում է «ազատարարների» (ադրբեջանցիների) կյանքը: Պղծվում են գերեզմանատներ ու տաճարներ, ոչնչացվում են հուշարձաններ, ավերվում են բնակարաններ: Առաջին հայացքից, կարծես, տեսանյութերի անկապ հոսք է` ուղարկված որոշ ընկերների և իբր պատահաբար հայտնված համացանցում. գրում է թելեգրամյան Казачий дозор ալիքը։

«Իրականում նման բան չկա: Այս ամենը դիտավորյալ է տարածվում: Դրանք ոչ թե արտահոսք են, այլ տեղեկատվական պատերազմի ամենակարևոր տարրը, որ Բաքուն իրականացնում է Ղարաբաղի հայ բնակչության դեմ: Ուղերձը միանգամայն հստակ է. «Մի' մտածեք այստեղ մնալ և նույնիսկ մի' փորձեք վերադառնալ այստեղ»: Ի վերջո, պետք է հասկանալ, որ, ֆորմալ առումով, ադրբեջանական կողմն իրավունք չունի թույլ չտալու պայմանական փախստականին, որը դեռ բնակարան ունի Շուշիում, վերադառնալ այնտեղ: Ահա հենց դա է հայտարարում Ալիևը բարձր ամբիոնից: Փաստորեն, նա ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա, և ոչ մի փախստական ոչ մի տեղ չվերադառնա: Հետևաբար, տեղեկատվական ռեսուրսները` Բաքվի կողմից ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակիորեն վերահսկվող, մոբիլիզացվում են հենց այն բանի համար, որ հոգեբանական ճնշում գործադրեն վախի միջոցով՝ ցուցադրելով «արտահոսող» տեսանյութեր և տարածելով լուրեր, օրինակ՝ սիրիացի թուրքմեններին Ղարաբաղում վերաբնակեցնելու մասին:

Վերջնական նպատակը բնիկ ժողովրդից Ղարաբաղի առավելագույն մաքրումն ու նրա արագ փոխարինումն է, այդ թվում` նաև այն, որ 5-10 տարի հետո, եթե ինչ-որ քվեարկություն անցկացվի միջազգային հսկողության ներքո, հայերն այլևս չմասնակցեն դրան: Եվ այդ դեպքում արդյունքի հետ կապված խնդիրներ հաստատ չեն լինի: Իրականում, այս ամենն արդեն կիրառվել է, չնայած տարբեր պայմաններում, 80-ականների վերջին և 90-ականների սկզբին, երբ Ադրբեջանում ոչնչացվեցին հայկական (և ռուսական) գերեզմանատներ...Ամեն ինչ արվեց, որպեսզի հայերը հասկանան, որ չեն վերադառնա կոմպակտ բնակության վայրեր: Եվ նրանք այլևս չվերադարձան:

Նման մի բան տեղի է ունենում Դոնբասում, որտեղ ուկրաինական կողմը ակտիվորեն սեղմում է տարածաշրջանի բնակչությանը դեպի Ռուսաստան, որպեսզի երբ  նրա թիվը որոշակի մեծության հասցվի, ավելի հեշտ լինի փորձել ռազմական գործողություն իրականացնել: Եվ նման փորձ կլինի ցանկացած դեպքում, դրանից խուսափելու ոչ մի տարբերակ չկա: Միակ հարցն այն է, թե երբ: Եվ շատ բան ցույց է տալիս, որ արդեն շուտով...», - գրում է ալիքը։