|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Վրաստանի խորհրդարանը երեկ միաձայն ընդունել է «Ռուսական կայսրության կողմից 18-19-րդ դարերում չերքեզ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման մասին» բանաձեւը. տեղեկացնում է Ghn.ge կայքը:
Բանաձեւի համաձայն` 1763–1864 թթ. Ռուսական կայսրության քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը չերքեզական տարածքներում էթնիկ զտումներ է ծրագրել ու իրականացրել, ապա այդ տարածքները վերաբնակեցրել է այլ էթնիկ խմբերով:
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեն առաջարկել է ճանաչել նաեւ հյուսիսկովկասյան այլ ժողովուրդների ցեղասպանությունը եւս:
Ըստ նրա` չերքեզների ցեղասպանությունը միակը չէր, որ Ռուսաստանն իրականացրել է Հյուսիսային Կովկասում եւ «շարունակում է իրականացնել առ այսօր»: