|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ակնհայտորեն խոսում է այն մասին, որ այդ երկիրը պատրաստվում է հայերի նոր ցեղասպանություն կազմակերպել` այս անգամ արդեն ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
Նրա խոսքերով` Ադրբեջանի նման մտադրությունները ցուցադրում են Ալիեւի բոցաշունչ, ռազմատենչ հայտարարությունները, քարոզչական ոլորտում սրացումները եւ սպառազինվելը: Եվ եթե չլիներ 2008 թվականին Հարավային Օսիայում տեղի ունեցած պատերազմը, ապա հավանական է, որ Ադրբեջանն էլ ռազմական գործողություններ սկսեր արցախյան ճակատում:
Գ. Այվազյանը խոսեց նաեւ այն մասին, որ «Ժառանգություն» եւ ՀՅԴ կուսակցությունները ԱԺ-ում օրինագծեր են ներկայացրել Բաքվում, Սումգայիթում հայերի կոտորածները ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ. «Շատերը փորձում են տարբերակել Ադրբեջանի եւ Թուրքիայի ցեղասպանությունները: Այնինչ` մեկը մյուսի ուղիղ շարունակությունն է»: