կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-25 12:32
Քաղաքական

ՀՅԴ ԳՄ անդամները հանդիպել են լիբանանյան պատվիրակության հետ

ՀՅԴ ԳՄ անդամները հանդիպել են լիբանանյան պատվիրակության հետ

Այսօր ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանը եւ Արծվիկ Մինասյանը հանդիպեցին Լիբանանի Բեքաայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդի, Այնճար հայավանի քաղաքապետ  Վարդգես Խոշյանի եւ լիբանանցի գործարար Նիկոլաս Աբու Ֆասալի հետ:

Լիբանանյան պատվիրակությունը ներկայացրեց հայաստանյան իր օրակարգը՝ շեշտադրելով Տավուշի եւ Բեքաայի միջեւ համագործակցության հուշագրի մշակումը:

Մեկ անգամ եւս կարեւորվեցին երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, որոնք էլ ավելի արդյունավորելու եւ բարձր մակարդակի հասցնելու հսկայական ներուժ կա:

Ջերմ եւ բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպումը եզրափակվեց ներդրումային ծրագրերի հնարավորությունների շուրջ քննարկումների պայմանավորվածությամբ: