կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-10 21:22
Քաղաքական

Գերմանիայում հավատարմագրված ԵԱՏՄ դեսպանները հանդիպել են ՀՀ դեսպանությունում

Գերմանիայում հավատարմագրված ԵԱՏՄ դեսպանները հանդիպել են ՀՀ դեսպանությունում

Մայիսի 10-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Նեչաևի (Сергей Нечаев), Բելառուսի դեսպան Դենիս Սիդորենկոյի (Денис Сидоренко), Ղազախստանի դեսպան Բոլատ Նուսուպովի (Болат Нусупов) և Ղրղզստանի դեսպան Էրինես Օտորբաևի (Еринес Оторбаев), ինչպես նաև դեսպանությունների տնտեսական հարցերով պատասխանատու դիվանագետների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գերմանիայի գործարար շրջանակների համար Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորությունների ներկայացմանը նվիրված համատեղ միջոցառում կազմակերպելու հեռանկարները։

Հանդիպման ընթացքում դեսպանները քննարկեցին նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև անդամ պետությունների միջև բազմակողմ այլ ձևաչափերում փոխգործակցությանն առնչվող հարցեր: