կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-20 01:30
Մշակույթ

Բելառուսի օրերը` Հայաստանում

Բելառուսի օրերը` Հայաստանում

Մայիսի 18-23 Հայաստանում անցկացվում են Բելառուսի մշակույթի օրեր:

Օրերի շրջանակներում կներկայացվեն «Բելառուսֆիլմ» ազգային կինոստուդիայի «Ռիժիկը հայելիների աշխարհում», «Բրեստի ամրոցը», «Գայլեր», «Մասակրա», «Անաստասիա Սլուցկայա» կինոնկարները:

Մայիսի 20-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության տանը կբացվի Մինսկի ժամանակակից արվեստի թանգարանի, Ювелирика Ժողովրդական արհեստների ու ժողովրդական ստեղծագործության ցուցահանդես-տոնավաճառը: Նախատեսվում են նաև վարպետության ցուցադրական դասընթացներ (բրուտագործություն, ծղոտագործություն, ջուլհակություն և գոտիների հյուսում, փորագրություն պատի վրա):

Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գալա համերգով` Բելառուսի պարի պետական անսամբլի, Чистый голос վոկալ խմբի և մենակատարներիմասնակցությամբ, տեղի կունենա Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի պաշտոնական բացումը:

Համերգներ տեղի կունենան նաև Արմավիրի մշակույթի տանը և Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: