|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:
«Ռեալ Մադրիդի տնօրենների խորհուրդը, որը այսօր՝ հինգշաբթի, հունիսի 11-ին, Ֆլորենտինո Պերեսի նախագահությամբ նիստ է անցկացրել, որոշել է Ժոզե Մոուրինյուին նշանակել առաջին թիմի գլխավոր մարզիչ հաջորդ երեք մրցաշրջանների համար՝ մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Ժոզե Մոուրինյուն կմիանա «Ռեալ Մադրիդին» հուլիսի 13-ին՝ նախամրցաշրջանային խաղերի մեկնարկի օրը»,-ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Մոուրինյուն նախկինում մարզել է մադրիդյան ակումբը 2010-ից 2013 թվականներին։ Ակումբի հետ Մոուրինյոն հաղթել է Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի գավաթը։