|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը:
«Ձեռքի տակ եղած իրերն են կարողացել տանել` նոութբուք, գումար, կանացի ժամացույց. ամբողջը չեն կարողացել տանել»,- ասաց Արմեն Սարգսյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հյուպատոսի տուն ներխուժածները դեպքի վայրում գողության հետքեր են թողել:
«Տանից դուրս գալիս թողել են իրենց գործիքները»,- նշեց Սարգսյանը:
Հուլիսի 19-ին Արմեն Սարգսյանը դիմել է ոստիկանություն, իսկ նախապատրաստված նյութերը ոստիկանությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեին:
Հատուկ քննչական կոմիետի հետ առայժմ կապ հաստատել չի հաջողվել: