|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Եվրատեսիլում հաղթանակից հետո համաշխարհային մամուլն Ադրբեջանին հիշատակում է որպես մարդու իրավունքների եւ ժողովրդավարության տեսակետից վատ համբավ ունեցող երկիր:
Ըստ ադրբեջանական «Ազադլըգ» թերթի`այդ թեմային իրենց հրապարակումներում հիշատակել են գերմանական Der Spigel հանդեսը եւ ֆրանսիական France Presse գործակալությունը:
Der Spigel-ը, մասնավորապես, գրում է. «Ադրբեջանը հիշեցնում է միջնադարյան Եվրոպան, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, կոռուպցիան բարձր մակարդակի վրա է, իսկ երկիրը կառավարվում է ավտորիտար կանոններով»:
Հանդեսը նաեւ նշում է, որ Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բնագավառներում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, այլապես` «Եվրատեսիլ-2012»-ը Բաքվում անցկացնելու գործում լուրջ խնդիրներ կառաջանան: