|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մայիսի 14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազ փողոցի թիվ 15 շենքը վթարային վիճակում է:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները տեղում պարզել են, որ վնասվել են 1987 թվականին կառուցված շենքի (9 հարկ, 36 բնակարան, 33-ը` բնակելի) երկաթբետոնե սյուները, եւ առկա է փլուզման վտանգ: Քաղաքապետ Ս. Հայրապետյանի կողմից որոշում է կայացվել տարհանել բնակիչներին:
Հրշեջ-փրկարարների, ոստիկանների և քաղաքապետարանի աշխատակիցների ուժերով տարահանվել է 125 բնակիչ, որոնք տեղավորվել են հարազատների տներում: Բնակարաններից մեկի բնակիչները (5 անձ) հրաժարվել են տարհանվել:
Շենքը շրջափակվել է ժապավեններով, հրշեջ-փրկարարների և ոստիկանների ուժերով սահմանվել է հերթապահություն. տեղեկացնում է «Արտակարգ ալիքը»: