|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Երեւանի Աջափնյակ թաղամասի Շինարարների փողոցի թիվ 15 շենքի բնակիչների վերաբնակեցման հետ կապված խնդիրների կարգավորման նպատակով վարչական շրջանի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն:
Ինչպես տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից, քննարկման ժամանակ բնակիչներին առաջարկվել է կա'մ վերաբնակեցվել Երեւանի տարբեր վարչական շրջաններում`քաղաքապետարանի կողմից տրամադրվելիք բնակարաններում, կա'մ սպասել մինչեւ 2012 թվականի սեպտեմբերը եւ ստանալ նոր բնակարան` Սիսակյան փողոցի 22 հասցեում կառուցվող նոր բազմաբնակարան շենքում։