Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ Երևանի Արզումանյան-10 հասցեի շենքը կատաստրոֆիկ վիճակում է:
«Բնակիչներ կան, որ չեն ուզում տեղափոխվել, բայց կա 12 ընտանիք, որ պատրաստ է ցանկացած պայմանի դեպքում տեղափոխվել: Առաջարկում եմ պահուստային ֆոնդից միջոցներ տրամադրել և վարձով ապրելու համար գումարներ տրամադրել բնակիչներին: Եթե, Աստված մի արասցե, մի բան լինի, դա մեր բոլորի խղճի վրա է մնալու»,-ասաց Վարդանյանը:
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն էլ ասաց, որ իրենք բնակիչներին առաջարկել են նույն վարչական շրջանում գտնել հողատարածք, հատկացնել կառուցապատողին, որ շենք կառուցվի: «Բայց բնակիչները չեն համաձայնել նույն վարչական տարածքում մի փոքր ավելի հեռու շենքի կառուցմանը: Խոսքը 16-րդ թաղամասի մասին է, և բնակիչների մոտեցումն այստեղ մի փոքր քմահաճ է: Իսկ ով պատրաստ է դուրս գալու շենքից, մենք այս պահին քննարկում ենք լուծումները և շաբաթվա վերջում կունենանք»,- նշաեց նա:
Անդրադարձավ նա քաղաքապետ Հայկ Մարությանը. «Պետք է օրենսդրական լուծում տալ, որ պարտադիր լինի մարդկանց շենքից հանելը, որովհետև մենք պատասխանատու ենք նաև այն բնակիչների համար, որոնք չեն ուզում շենքից դուրս գալ: Դա պետք է պարտադրողաբար լինի, ոչ թե քմահաճույքով: Մենք գտնում ենք հողատարածք, գտնում ենք շինարարին, որ պատրաստ է շինարարություն անել, շենքի կեսը ոտքը ոտքին գցած ասում է՝ չէ, էս մեկը չէ, էն մյուսը՝ այո: Այդպես չի կարելի խոսել:
Եթե մենք տեսնում ենք, որ մարդու կյանքին վտանգ է սպառնում, այլևս չպետք է լսենք այդ մարդուն, որ ասում է՝ ոչինչ, ես կմնամ շենքում»: