Փոխարժեքներ
12 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.04 |
EUR | ⚊ | € 428.99 |
RUB | ⚊ | ₽ 4.5829 |
GBP | ⚊ | £ 509.3 |
GEL | ⚊ | ₾ 141.29 |
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ:
Քաղաքապետի տեղակալը ընդգծել է, որ նախորդ շաբաթ կատարած այցի շրջանակում, տեղում ծանոթանալով ընդհանուր շենքային պայմաններին, իրավիճակը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել մայրաքաղաքի առաջնահերթ լուծում պահանջող 4-րդ աստիճանի վթարային շենքերի խնդրի կարգավորման շրջանակում որոշակի լուծում տալ նաև Սիսակյան 3 շենքի բնակիչների բնակարանային խնդրին: Մասնավորապես նշվել է, որ գործընթացը իրականացվելու է փուլային լուծման եղանակով:
«Հաշվի առնելով առկա ռեսուրսները քաղաքապետարանը պատրաստ է Սիսակյան 3 շենքի հետ կապված հարցի լուծումը քննարկել փուլային տարբերակով: Այդ նպատակով պետք է սահմանել որոշակի առաջնահերթություն կամ սկզբունքներ»,-նշել է Վահե Նիկոյանը:
Հանդիպման շրջանակում բնակիչները ներկայացրել են իրենց կարծիքները, առաջարկներն ու դիրքորոշումները:
Խնդրի փուլային լուծման հնարավոր տարբերակների և սկզբունքների քննարկման նպատակով, բնակիչների առաջարկությամբ, հանդիպումից հետո քաղաքապետարանի համապատասխան վարչությունների կողմից կազմակերպվել է բնակարանների փաստացի զբաղեցման մասով գույքագրում: