կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-14 02:49
Սպորտ

Հայտնի են թենիսի մրցաշարի 1/4 եզրափակիչի մասնակիցները

Հայտնի են թենիսի մրցաշարի 1/4 եզրափակիչի մասնակիցները

Հայտնի են դարձել Հռոմում ընթացող Internazionali BNL d'Italia-2011 մրցաշարի տղամարդկանց պայքարի քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։ Երեկ աշխարհի երրորդ ուժեղագույն թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը անակնկալ պարտություն է կրել երեք սեթերի արդյունքում` 4:6, 7:6 (2), 7:6 (4) հաշվով 24-ամյա ֆրանսիացի Ռիշար Գասկեից: Հանդիպումը տևել է 2 ժամ 19 րոպե:

Այժմ կիսաեզրափակիչ դուրս գալու համար Գասկեն ուժերը կչափի չեխ Տոմաշ Բերդիխի հետ, որն ավելի վաղ հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յարկո Նիեմինենուին՝ 6:2, 6:7 (4), 6:2։

Շոտլանդացի Էնդի Մարեյը հեշտությամբ դուրս է եկել քառորդ եզրափակիչ փուլ։ Երեկ 23-ամյա Մարեյը 6:2, 6:3 հաշվով առավելության է հասել իտալացի 29-ամյա թենիսիստ Պոտիտո Ստարչեի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 7 րոպե։

Քառորդ եզրափակիչում Մարեյը կհանդիպի գերմանացի Ֆլորիան Մայերի հետ, ով առավելության է հասել Խուան Իգնասիո Չելայի նկատմամբ՝ 7:5, 6:4։

Ռաֆայել Նադալը երկու սեթերի արդյունքում 6:4, 6:2 հաշվով առավելության է հասել իր հայրենակից Ֆելիսիանո Լոպեսի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 16 րոպե։

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Նադալը ուժերը կչափի խորվաթ Մարին Չիլիչի հետ, որը 7:6 (6), 6:3 հաշվով հաղթել է ամերիկացի Մարդի Ֆիշին։

Շվեդ Ռոբին Սոդերլինգը երեք սեթերի արդյունքում 6։3, 3։6, 6։4 հաշվով առավելության է հասել իսպանացի Նիկոլաս Ալմագրոյի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 2 ժամ 5 րոպե։

Այժմ քառորդ եզրափակիչում Սոդերլինգը կփորձի կանգնեցնել անպարտելի սերբ Նովակ Ջոկովիչին, որը 6:4, 6:1 հաշվով հաղթել է շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկային։