Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Երեկ ՀՀ վարչական դատարանում կայացել է «Ա1+»-ն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձաժողովի» գործի նախնական դատական նիստը: «Ա1+»-ը ՀՌԱՀ-ից պահանջում է չեղյալ համարել 2010 թ. դեկտեմբերի 16-ի 96 Ա որոշումը, որով «Ա1+»-ը թվային հեռարձակման թիվ 11 մրցույթում պարտվող է ճանաչվել:
ՀՌԱՀ-ը պահանջվող 6 չափորոշիչներից շեշտը դրել է «Ա1+»-ի մրցութային փաթեթի ֆինանսական կողմի վրա` պատճառաբանելով, թե ներդրումային խոստման մեջ անճշտություններ կան:
«Ա1+»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը իբրեւ դատաքննության 3-րդ կողմ ընդգրկի «Արմնյուզ» ՓԲԸ-ին, քանի որ ՀՌԱՀ-ի որոշմամբ հենց այս հեռուստաընկերությունն է հաղթող ճանաչվել:
Դատարանը բավարարել է «Ա1+»-ի միջնորդությունը: