|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Պարզվում է՝ ինքնատիպ է եղել ոչ միայն Ս. Լավրովի հեռանալը Հայաստանից, երբ նա, վերջին օրերի հայաստանա-ղարաբաղյան թրենդին հավատարիմ, փորձել էր «սելֆի» անել Արարատի ֆոնին, նույնքան «ինքնատիպ» է եղել նաև նրա այցի մեկնարկը պաշտոնական Երևան, երեկոյան կողմ ինքնաթիռից իջնելով՝ նա անմիջապես գնացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման՝ գերատեսչական ամառանոցում, մնացել այնտեղ մինչև գիշերվա ժամը երեքը ՝ առավոտյան էլ իր առաջին գործն է համարել այցելել Ծիծեռնակաբերդ՝ հարգելու զոհերի հիշատակը։ Ի դեպ, մեր տեղեկություններով, ռուսական կողմն այս օրերին որոշակի անհանգստություններ, բոլոր դեպքերում, ունեցել է՝ «ուր պիտի գնա էս Հայաստանը» մասով, որովհետև ապրիլի 1-ի գիշերվա դեպքերի ժամանակ, երբ ընթանում էին ամենաթեժ մարտերը, ռուսական ռազմական ղեկավարությունը փորձել է հեռախոսով կապվել հայաստանյան կողմի հետ, մերոնք չեն պատասխանել զանգերին»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։