կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-12 22:26
Առանց Կատեգորիա

Երթեւեկության ճգնաժամ

Երթեւեկության ճգնաժամ

Ոչ վաղ անցյալում իրականացված` ճանապարհային անցումների, թունելների, կամուրջների շինարարության արդյունքում քաղաքային երթեւեկության լարվածությունը որոշակիորեն թուլացավ: Սակայն հիմա կարծես սկսել ենք վերադառնալ նախկին վիճակին:

Մի կողմից դա պայմանավորված է ավտոմեքենաների ներկրման աճող տեմպերով, սակայն մյուս կողմից՝ ժամանակի ընթացքում կուտակված եւ չլուծված բազմաթիվ խնդիրների հետեւանք է: Երթուղային տաքսիների անհասկանալի շահագործումը, տաքսի ծառայությունների անվերահսկելի գործունեությունը, կանգառներին, հասարակական օբյեկտներին հարող բանուկ հատվածներում առաջացող խցանումները, ճանապարհային նշանների անտրամաբանական տեղադրումները եւ դրանց հակասող գծանշումները, լուսացույցների հաճախակի խափանումները, վարորդների, հետիոտների կողմից երթեւեկության կանոնների զանգվածային խախտումները հանգեցրել են տրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության կազմակերպման, կառավարման փաստացի ճգնաժամի:

Քաղաքային իշխանություններն ինչ-որ քայլեր փորձում են ձեռնարկել, սակայն դրանք ոչ մի արդյունք չեն տալիս, քանի որ խնդիրներին լոկալ, հատվածական լուծումներ տալու մոտեցում է ցուցաբերվում: Մինչդեռ վաղուց արդեն հասունացել է խնդրին համակարգային լուծում տալու անհրաժեշտությունը: Սակայն այս ուղղությամբ քայլեր առայժմ կարծես չեն ձեռնարկվում: