|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Վաղը Թբիլիսիում կմեկնարկի շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցելու են Հայաստանի 9 ներկայացուցիչներ։
Վրաստանում ելույթ կունենան Հայաստանի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստուհիները։ Մարտական կազմից բացակայում է Հայաստանի գործող չեմպիոն Սիրանուշ Անդրեասյանը: Հայ շախմատիստուհիներից ամենաբարձր վարկանիշն ունի Էլինա Դանիելյանը, ով իր ցուցանիշով 7-րդն է։ Լիլիթ Մկրտչյանը`13-րդն է։
Ամենաբարձր վարկանիշները ունեն Տատյանա և Նադեժդա Կոսինցևաները, որոնց հաջորդում է Վրաստանը ներկայացնող Նանա Ձագնիձեն։
Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են 132 շախմատիստուհիներ։ Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով. բաղկացած է լինելու 11 տուրից։