կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-06 06:53
Առանց Կատեգորիա

Բոլոր ժամանակների ամենասիրված ֆիլմը

Բոլոր ժամանակների ամենասիրված ֆիլմը

45 տարի առաջ կապույտ էկրանին հայտնվեց բոլոր ժամանակների ամենասիրված ֆիլմերից մեկը` «Կովկասի գերուհին» կինոկատակերգությունը, որն այսօր էլ իր հումորային սյուժեով չի կորցրել իր հանդիսատեսին:

Արխիվային փատաթղթերում նշված է, որ ի սկզբանե ֆիլմը կոչվել է «Շուրիկը լեռներում» և շարունակություն է ունեցել, որում հերոսները պիտի հանդիպեին իսկական ձնեմարդու, սակայն այդ հատվածը դուրս է նետվել ֆիլմից:

Մի առիթով Սաախովի դերակատար Վլադիմիր Էտուշը պատմել է, որ ֆիլմի ցուցադրումից հետո իր ծանոթները իրեն խորհուրդ են տվել. «Գիտե՞ս ինչ, դու Կովկաս մի գնա, այնտեղ քեզ կսպանեն»: Սակայն ոչ ոք չի փորձել նրա հետ հաշվեհարդար տեսնել, քանի որ, ինչպես Էտուշն է բացատրում, հայերն ասում էին, որ Սաախովը վրացի է, վրացիները կարծում էին, որ հայ է, իսկ չեչենները`  որ վրացի է:

Ֆիլմի երկրորդ մասում հայտնի եռյակը` Վիցին-Մորգունով-Նիկուլին, Սաախովի հետ հայտնվում են ուղղիչ աշխատանքային գաղութում: Իսկ ազատվելուց հետո երբ վերադառնում են քաղաք, պարզվում է, որ Սաախովի պաշտոնը զբաղեցրել է Նինան:

Սակայն այս գաղափարը քչերի հավանությանն է արժանանում. «Կովկասի գերուհին» ավարտվում է` Շուրիկը էշին նստած, Նինայի ճամպրուկներն էլ էշի կողքից կախված: