ԱՌԱՎՈՏ. Կամայականությունը համերաշխության մթնոլորտ չի ստեղծի
ՀՀ ԱԺ նախկին նախագահ, այսօր անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների հնարավորությանը` ասաց, թե դրա համար Սահմանադրությամբ սահմանված հիմքեր այսօր չկան եւ ամենամեծ ցանկության դեպքում էլ դեռ մի քանի ամիս չեն լինի: Բայցեւ ակնհայտ համարեց, որ խնդիրն այստեղ ոչ թե ներքաղաքական համերաշխության կամ մթնոլորտի բարելավման նպատակներն են, այլ պարզապես կամայականությունը, որով առաջնորդվելով` «որեւէ մեկը երբեք չի կարողացել քաղաքական համերաշխության խնդիր լուծել». «Սա է հենց այսօրվա իրողությունը: Ուզում եմ հիշեցնել, որ այսօրվա իշխանությունները մեկ ամիս կամ մեկ տարի առաջ չեն ընտրվել: Երեք տարի նույն իշխանություններն էին, եւ անում էին ու այսօր էլ շատ հաճախ կամայական քայլեր են անում: Ուրեմն` ինչպե՞ս պետք է այդ կամայականությունը վերացվի արտահերթ ընտրություններով»: