|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ նախագահի նստավայրի առջև նորից ցույցի էին դուրս եկել փողոցային առևտրականները: Հունվար-փետրվար ամսին բողոքի զանգվածային ակցիաներ անցկացնող մարդկանց այս սոցիալական խումբն իր հույսերը կապեց իրենց արմատական անվանող ընդդիմության հետ:
Եվ մարտի 1-ի հանրահավաքում նրանց խնդիրների լուծման պահանջն իսկապես ներառվեց ՀԱԿ-ի պահանջների փաթեթում, սակայն հետագայում` իշխանության հետ համաձայնությունների կայացման գործընթացում, այն հանվեց օրակարգից, քանի որ, ինչպես կանխատեսվում էր, լինելով ավելի բարդ իրագործելի, խանգարում էր փոխհամաձայնեցման կայացմանը:
Այսպիսով, մարդիկ հերթական անգամ առիթ ունեցան համոզվելու, որ քաղաքական այս ուժը ոչ թե հասարակության որոշակի շերտի շահերը ներկայացնող եւ սոցիալական պահանջարկի վրա խարսխված քաղաքական միավոր է, այլ անձնական կամ խմբակային ամբիցիաների բավարարման համար ժամանակավոր շահով իրար կապված մարդկանց մի համախումբ, որը, օգտագործելով հասարակության մեջ առկա դժգոհությունը, փորձում է դա օգտագործել իշխանության հասնելու ճանապարհին: Իսկ երբ արդեն մոտենում է իր նպատակի իրականացմանը, դեն է շպրտում ժողովրդի շահերի «պաշտպանի» իր պատմուճանը` բանակցությունների օրակարգից հանելով նրանց շահերին վերաբերող կետերը:
Եվ հանրային շահի այս դավաճանությունը նրանք համեմում են Հայրենիքը չվտանգելու մասին հայրենասիրական զանազան դատարկաբանությամբ:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։