|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Անկարայի «Արենա» մարզապալատում ավարտվել է World Children's Games փառատոնի ծրագրով ձյուդոյի մրցումների առաջին օրը: Հայաստանի պատանիների հավաքական թիմը բավարարվել է մեկական արծաթե և բրոնզե մեդալներով:
38 կգ քաշային կարգում Էդգար Գառնիկյանը եզրափակիչում միավորներով պարտվել ռումինացի մարզիկին։
42 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Հակոբյանը պարտվել է ռուս մարզիկին, այնուհետև` բրոնզե մեդալի համար մղվող պայքարում 10:0 հաշվով հաղթել վճռորոշ գոտեմարտը և արժանացել բրոնզե մեդալի:
46 կգ քաշային կարգում Սամվել Խաչատրյանը բավարարվել է 5-րդ տեղով: