Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը չի կարծում, թե Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո կարող է որևէ նոր բան փոխվել։
«Միշտ լավ է երկխոսություն ունենալը, բայց մենք տեսել ենք, որ երկխոսությունից հետո չեն պահպանվել ձեռք բերված պայմանավորվածությունները ու շատ հաճախ ականատես ենք եղել, որ իրավիճակը լարվել է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչ նշանակելուն՝ նախկին նախարարը հիշեց հայտնի դասական կինոֆիլմը՝ «բարեկամներիդ հետ մոտիկ եղիր, բայց թշնամիներիդ հետ սերտ»։
«Բնականաբար, բոլոր ժամանակներում եղել է ձգտում առանց նախապայմանների երկխոսություն ծավալել, որը որոշ ընթացք ունեցել է, բայց բավական երկար ժամանակ որևէ երկխոսություն չկար Թուրքիայի հետ։ Շատ կարևոր է, որ մեր ԱԳՆ-ում լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները», - ասաց նա։
Արա Այվազյանը նշեց՝ քաջ հայտնի են թե Անկարայի, թե Բաքվի նպատակները:
«Ես մտավախություն ունեմ, որ «3+2» ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել ու ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը», - նշեց նախկին նախարարը։
Նրա խոսքով՝ Անկարայից ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ՝ շարունակական պահանջներ. «Ես բավական տարակուսած եմ ու կասկած ունեմ, թե ինչ նպատակ է հետապնդում «3+2» ֆորմատը»։