Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Դաշնակցության նախաձեռնած «Ընտրական իրավունքի պաշտպանության շարժման» շրջանակներում տեղի ունեցավ համաժողով` Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայով:
Հանդիպմանը մասնակցում էին պատգամավորներ ԱԺ տարբեր խմբակցություններից, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկմանը մասնակցեց նաեւ ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Հիշեցնենք, որ վերջինիս ընտրությունից առաջ նրա դասախոս եւ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հորդորել նրան ձեռնպահ մնալ ընտրական այս, ինչպես նաեւ այլ շարժումներին մասնակցելուց։
Անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից առաջարկվող` ընտրությունից հետո մասնակիցների ցուցակները հրապարակելու մասին դրույթին եւ կոալիցիոն ուժերի շահարկումներին, թե դրանով կխախտվի մարդու` ընտրությանը ներկայանալու գաղտնիության իրավունքը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, որ նժարին երկու խնդիր է դրված: «Ո՞ր իրավունքն է կարեւոր` մարդու` ընտրության ներկայանալու գաղտնիության իրավունքը, թե՞ ժողովրդի` ընտրական ճանապարհով իշխանությունը փոխելու իրավունքը»,- հարցրեց նա եւ կարեւորեց երկրորդը:
«Ընտրությունների հարցում հասարակական վստահության դեֆիցիտը մեր ամենալուրջ խնդիրն է»,- իր ելույթում նշեց մարդու իրավունքների պաշտպանը:
Համաժողովի ընթացքում կարեւորվեցին ՀՅԴ-ի համար սկզբունքային հիմնական կետերը` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, ընտրական հանձնաժողովի ձեւավորում` կառավարական կոալիցիա եւ խորհրդարանական ընդդիմություն 50-50 տոկոս հարաբերակցությամբ, քվեարկության մատյանների հրապարակում:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ, իրենց համոզմամբ, այս փուլում ընտրակարգի մոդել փոխելու եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտություն չի տեսնում: Մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական վեճերը, Դավիթ Հարությունյանի համոզմամբ, հավերժական են, եւ համամասնականի անցումը բարեփոխումներին մոտանալու լավագույն ձեւը չէ:
«Առաջին ընթերցմամբ ընդունված ընտրական նոր օրենսդրական փաթեթը չի բավարարում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման չափանիշներին եւ պահանջում է հաշվի առնել ու իրացնել քաղաքացիական հասարակության եւ խորհրդարանական ընդդիմության առաջարկները»,- ասված է համաժողովի ընդունած բանաձեւում։