|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` զբաղեցրած պաշտոնից ազատվել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը, որը 2019 թվականի մարտի 30-ին ձերբակալվել էր իր աշխատասենյակում կաշառք վերցնելու պահին և այժմ կալանավորված է այդ փաստով հարուցված գործով:
Հրապարակված որոշումը հիմնավորվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ նախարարի տեղակալին վարչապետը պաշտոնից ազատում է նախարարի առաջարկությամբ: Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը դեռ ավարտված չէ, նրա նկատմամբ չկա վերջնական իրավական ակտ, ինչը նշանակում է, որ այս պահին դեռ նրա մեղքն ապացուցված չի համարվում:
Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Արսեն Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը: