Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ կառավարության նիստում որոշվել է «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի միջոցներով Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ-ի նախկին ճաշարանի և «Գալվանոմետր գործարան (Օմեգա)» ՓԲԸ-ի շենքերում գտնվող Մինասի որմնանկարները տեղափոխել Երեւան եւ վերականգնել:
Մինասի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու` կառավարության նախաձեռնությունից անհանգստացած մի խումբ գյումրեցիներ` մշակույթի գործիչներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին բաց նամակ են ուղղել, որում, մասնավորապես, ասվում է, որ 2010-ին Երևան` կառավարության շենք, Մինասի երկու որմնանկար տեղափոխելը իրենք դրական ընդունեցին, սակայն մնացած որմնանակարները ևս Երևան տեղափոխելու մտադրությունը խիստ դժգոհություն է առաջացրել գյումրեցի արվեստագետների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների, բնակչության շրջանում:
Նամակագիրները գրում են, որ, անկախ շինության սեփականության ձևից, որմնանկարները պատկանում են Գյումրի քաղաքին, եւ առանց քաղաքի համաձայնության հոգևոր մշակութային արժեքները դուրս բերելը անհարգալից վերաբերմունք է:
Ըստ նամակի հեղինակների` իրենք հանդիպումներ են ունեցել Գյումրիի քաղաքապետի հետ, որը խոստացել է վերականգնել Մինասի որմնանկարները և դրանք ցուցադրել Գյումրիում, հետեւաբար քաղաքը պատրաստ է համապատասխան դրամական միջոցներ տրամադրել դրա համար:
Բացի նամակի տակ ստորագրել է 493 մարդ: