|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Գյումրիում եւ Նոյեմբերյանում մոտ 40 հազար մարդ իր բողոքն է արտահայտում վրացական պետհամարանիշներով մեքենաների մաքսազերծման նոր օրենքի դեմ:
Երեկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներից մի քանիսը եղել են Գյումրիում եւ աջակցել են այդ մարդկանց` օգտվել իրենց Սահմանադրական իրավունքից, այն է` ակցիա կազմակերպելուց:
Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքերով` երեկ Գյումրիում պայթյունավտանգ իրավիճակ է եղել. բազմաթիվ ցուցարարներ ու ոստիկաններ են հավաքվել:
Շուրջ 200 մեքենայով ավտոշքերթ է եղել դեպի մաքսային ծառայություն, որտեղ հանձվել է դիմում-նամակ` առաջարկություններով:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ պատմեց, որ ցուցարարները հանգանակություն են կազմակերպել` ասելով, թե կառավարության համար փող են հավաքում, որ այն իրենց` ժողովրդի գրպանը չմտնի: Ցուցարարները լիազորել են Փոստանջյանին` գումարն անձամբ հանձնել վարչապետին:
Ի դեպ, հանգանակությանը մասնակցեցին նաեւ ճեպազրույցին ներկա լրագրողներ: