Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Դե հիմա ծեծվածի տպավորություն չեմ թողնում, չէ՞»,- այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը մամուլում շրջանառվող լուրերին, թե իրեն ծեծել են խաղատանը:
Նրա խոսքերով` այս տեղեկատվության հրապարակումով ինչ-որ մեկը փորձել է քաղաքական եւ տղայական խնդիրներ լուծել: Քաղաքական տեսանկյունից դա սեւ PR է եւ փորձ` ստվեր գցել այն քաղաքական թիմի վրա, որին անդամակցում է պատգամավորը:
Ինչ վերաբերում է տղայական խնդիրներին, Վ. Այվազյանն ասաց. «Ես ցավում եմ էդ լրատվության համար: Էդ գրողը թող գա, ասի` ում հետ եմ եղել: Եթե այդ տղան կա, մեջը տղամարդկային բան կա, թող գա պատասխանեմ, թե իր որ հարազատի հետ էի: Լոնդոնից բռնացրած ինձ զանգում են, էն օրն էլ Վրաստանից էին զանգել, թե բա հո՞ բան չի եղել»:
Թե ով է այս աղմուկի հեղինակը, Վ. Այվազյանին գրեթե հայտնի է. «Էդ պատվեր տվողի ականջները հետեւից երեւում են: Մի օր կքաշեմ, դեմքն էլ կտեսնեք»:
Ինչ վերաբերում է խաղատուն գնալ-չգնալուն, ապա պատգամավորը նշեց, որ դրանց գործունեությունը օրենքով թույլատրված է, եւ մոտ 18.9 միլիոն դրամ հարկ են վճարում:
Նա նշեց նաեւ, որ ինքը մեկ-մեկ գնում է խաղատներ, իր հյուրերին էլ է տանում:
«Ամո՞թ տեղ է` արգելե'ք: Կարո՞ղ է բաղնիքներն էլ փակեք»,- ասաց Վ. Այվազյանը` հավելելով, թե բոլորովին պարտադիր չէ խաղատուն գնալ ու խաղալը, այնտեղ, օրինակ, համերգներ էլ են լինում: