կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-29 07:16
Քաղաքական

Ժողովուրդը բացականչում է` հիմա (լրացված, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

Ժողովուրդը բացականչում է` հիմա (լրացված, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

ՀԱԿ-ի հանրահավաքը վաղուց մեկնարկվել է Ազատության հրապարակում, սակայն, ըստ «Երկիր»-ի թղթակցի, դրա ընդամենը 70 տոկոսն է զբաղեցված ցուցարարների կողմից:

Հանրահավաքը, ինչպես միշտ, վարում է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Ելույթ է ունեցել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա խոսել է երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի մասին` նշելով որ Լիբիայում եւ Թունիսում նույնպես մարդիկ բողոքում են ծանր սոցիալական վիճակից, թեեւ նրանք 4-5 անգամ ավելի լավ են ապրում, քան Հայաստանում: Բագրատյանը նաեւ հայտարարել է, որ, համաձայն «Գելափ»-ի ուսումնասիրությունների, Հայաստանի բնակչության 80 տոկոսն աղքատ է: «Այս ծանր վիճակը կանխելու ժամանակ չկա, պետք է արագ գործել»,- հայտարարել է նա:

Այս խոսքերից հետո հավաքված բազմությունը բացականչել է. «Հիմա»:

Լեւոն Զուրաբյանն իր ելույթում նշել է, որ հիման շատ չի ուշանա եւ այդ պայքարը պետք է շարունակվի հենց Ազատության հրապարակում: Նա նաեւ ասել է, որ  իշխանություններն արդեն որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ:

Այս պահին Ազատության հրապարակում հավաքվածների առջեւ ելույթ է ունենում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Բախում ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ

Մեկնարկել է երթը Ազատության հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ: Նալբանդյան փողոցի սկզբնամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ մյուս ղեկավարների առաջ անցնելուց անմիջապես հետո բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ:

Քաշքշուկներին միջամտել են Լեւոն Զուրաբյանը եւ Դավիթ Շահնազարյանը. բավական դժվարությամբ իրավիճակը հարթվել է:

Միջադեպից հետո երթի մասնակիցները սկսել են ավելի բարձր վանկարկել «Լեւոն նախագահ» արտահայտությունը եւ անվայել խոսքեր հնչեցնել Սերժ Սարգսյանի հասցեին:

Նստացույց են պահանջում

Այս պահին ՀԱԿ հանրահավաքի մասնակիցների մի մասը մնացել է Ազատության հրապարակում եւ պահանջում է նստացույց անել, որ քաղբանտարկյալնների ազատ արձակեն:

«Երեք օր ժամանակ ենք տալիս: Պիտի մեր խոսքն էլ հաշվի առնեն»,- ասում են նստացույց անել ցանկացող ակտիվիստները:

Լուսանկարները (Անդրանիկ Լավչյանի) տե'ս այստեղ:

Տեսանյութը` այստեղ: