Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երբ տեսնում ես, որ երկու քաղաքական գործիչներ սիրաբանում են, պետք է ուրախանաս. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Իսկ նրա միտքը շարունակեց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը. «Հատկապես, երբ տեսնում ես, որ սիրաբանում են արժանապատվորեն»: Նա նաեւ հավելեց, որ ներկայումս քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության համեմատաբար նպաստավոր պայմաններ կան:
ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը Ռ. Հակոբյանի համար ողջունելի է` զուտ քաղաքական տեսանկյունից, սակայն անընդունելի է, որ ՀԱԿ-ը համագործակցում է այն իշխանությունների հետ, որոնց մի ժամանակ ավազակապետեր ու մոնղոլ-թաթարներ էր անվանում` բացառելով երկխոսելու հնարավորությունները:
«Փառք Աստծո, այսօր այդ ուժն արդեն սկզբունքորեն փոխել է իր դիրքորոշումը եւ պայքար է հայտարարել իր իսկ կողմից ստեղծված սկզբունքների դեմ: Մյուս կողմից էլ` հնարավորություն է ստեղծվում, որ իրական ընդդիմադիր ուժերը ճիշտ գնահատեն իրավիճակը, գտնեն համագործակցության եզրեր, որովհետեւ այսօր որեւէ քաղաքական ուժ չպետք է հավակնի, թե միայնակ կարող է պետությունը դուրս բերել այս իրավիճակից: Ես գնահատական չեմ ուզում տալ, ես ողջունում եմ ցանկացած երկխոսություն»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը: