|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 |
| EUR | ⚊ | € 444.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.7549 |
| GBP | ⚊ | £ 504.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.18 |
Երեկ` 24:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Գեներալ Բաբայան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար և ավտոմեքենայից վառելիքի արտահոսքի մասին ահազանգ է ստացվել:
Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Ավտո Սիթի» տաքսի ծառայությանը պատկանող «Դեու» մակնիշի Լ 0862 պետհամարանիշի (վարորդ, 1991թ. ծնվ. Անդրանիկ Խաչիկյան) և «ՎԱԶ-2108» մակնիշի 01 ՕՍ 141 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1961թ.-ին ծնված Աշոտ Հովսեփյանը և ուղևոր, 1962թ.ին ծնված Մարինա Զաբունյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարների կողմից կատարվել է ավտոմեքենաների շարժիչների հովացում, իսկ վառելիքի արտահոսք չի նկատվել:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: