|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, երեկ անդրադառնալով ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի հնարավոր փոփոխությունների մասին լուրերին, ասել է, թե դրանք «լուրջ քաղաքական պրոցեսներ չեն»:
Հարցին, թե ԱԺ նախագահին իր պաշտոնն առաջարկելով` վարչապետը նախագահի լիազորություննե՞ր է իր վրա վերցրել, թե՞ հոգնել է իր պաշտոնից, Գ. Սահակյանը պատասխանել է, որ վարչապետն ընդամենը կատակել է, երբ ասել է, որ իր պաշտոնն առաջարկում է ԱԺ նախագահին:
«Վարչապետի կատակն իրավաբանական որեւէ հիմք չունի, բացի այդ` վարչապետը չի հոգնել իր պաշտոնից»,- ասել է նա:
Նաեւ հավելել է. «Մեր գործընկերները կամ քաղաքական թիմի անդամները բարձր են գնահատում իրենց այսօրվա դերակատարությունը: Մեր մոտ հրմշտոցներ չկան եւ չեն էլ կարող լինել»: