|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՀԿ խմբակցության նորանշանակ քարտուղար Գագիկ Մելիքյանի համար բոլորովին անակնկալ չի եղել, որ իրեն են առաջադրել քարտուղարի պաշտոնում: ՀՀԿ-ում քննարկվել է Գագիկ Մելիքյանի թեկնածությունը ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում, առաջադրել է ԱԺ նախագահը, այդ առաջադրումը նախապես համաձայնեցված է եղել երկրի նախագահի հետ, և միաձայն ընդունվել է այդ թեկնածությունը:
Հարցին` կկարողանա՞ արդյոք համախմբել ՀՀԿ-ի ներսում գոյություն ունեցող տարբեր թևերն ու աշխատել նրանց հետ, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ՀՀԿ-ում կան տարբեր թևեր: Պարզապես կան տարբեր բնավորության տեր մարդիկ, որոնք բոլորն էլ Հանրապետական կուսակցության ծրագրի և կանոնադրության համապատասխան կատարում են նույն աշխատանքը»: Գագիկ Մելիքյանը չհամաձայնեց նաև այն տեսակետի հետ, որ կան դժվար բնավորություն ունեցող ՀՀԿ-ական պատգամավորներ:
Ըստ նորանշանակ քարտուղարի` դրանք պարզապես իրենց սեփական կարծիքն ունեցող մարդիկ են, որոնք ունեն իրենց սկզբունքային դիրքորոշումը, ուստի պետք է հաշվի առնել նաև այդ կարծիքները և, ընդհանուր եզրակացության գալով, կազմակերպել քվեարկությունները: