Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարբերականի հարցերին պատասխանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
-Պարոն վարչապետ, ես լավ գիտեմ, որ «Պլատոնը ձեր ընկերն է». այն է` ռուսաստանյան «Գազպրոմի» հայտնի ղեկավար Ալեքսեյ Միլլերը Ձեր համակուրսեցին է` սանկտպետերբուրգյան հալսարանում, այնուահանդերձ, եւ բոլոր դեպքերում, Դուք մեզանում համարվում եք առավել արեւմտամետ գործիչ: Այո՞:
- Չէի ցանկանա, որ ինձ այդպես բնութագրեին, որովհետեւ եւս առաջին հերթին պաշտպանում եմ իմ ազգի ու պետության շահը: Ուզում եմ հիշեցնել մի պատմություն. Թեոդոր Հերցլը նախանցյալ դարի վերջին հայ ազգի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո իր հուշերում գրել էր մի բան, որ ինձ ապշեցրեց. եթե հրեաների քաղաքականության հիմքում ընկած է պրոհրեական մոտեցումը, եւ նրանք պատրաստ են բոլոր պետությունների հետ համագործակցելու` իրենց նպատակին հասնելու համար, ապա հայերի մոտ ոչ թե պրոհայկական, այլ հակաթուրքական դիրքորոշում է:
Ինչը, ըստ ամենայնի, լուրջ թերություն է, եւ մենք 21-րդ դարում պարտավոր ենք հաղթահարել այդ իրապես անընդունելի մոտեցումը, որովհետեւ ցանկացած «հակա» եւ ոչ «հանուն» մոտեցում հակաքաղաքակրթական եւ կործանման գեներացիա ունի իր մեջ:
Ու թե դրան էլ գումարում ենք մեր քրիստոնյա լինելու հանգամանքը, ապա կրկնակի անընդունելի է դառնում «հակա» սկզբունքը: Այդ իսկ առումով մեր քաղաքականությունն այսօր «հանուն» է:
- Այժմ նույնքան «հանուն»` անցում կատարենք դեպ ներքաղաքական դաշտ: Ահա ու այլեւս, ի տարբերություն այլոց, Դուք կրում եք ՀՀԿ կրծքանշանը: Մինչ կուսակցական դառնալը համարվում էիք միայնակ, որն էլ Ձեր եւ ուժեղ, եւ թույլ կողմն էր: Մի խոսքով, այլեւս թիմում եք: Այո՞:
- Անշուշտ, ես հանրապետության նախագահի, ՀՀԿ-ի թիմի անդամ եմ:
-ՀՀԿ-ում Դուք յուրայի՞ն եք, թե՞ ոնց:
- Յուրային: Եվ ինձ նման մարդիկ շատ կան ՀՀԿ-ում:
-Խոսակցություններ կան, որ հնարավոր է` Դուք գլխավորեք ՀՀԿ համամասնական ցուցակը:
- Խոսակցություններ կան, որ ես պետք է «հրաժարական տամ»:
-Մայիսին:
-Մայիսի՞ն: Ահա, ուրեմն` «չեմ կարող» ղեկավարել համամասնական ցուցակը. չե՞ն ասում, երբ պետք է «ղեկավարեմ» ցուցակը: Եթե անկեղծ, ապա նման խոսակցությունները դիտարժան են պարզապես մարդկանց ֆանտազիան հասկանալու համար: