Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009 թվականին Ստամբուլից տեղեկություններ է պահանջել «Էրգենեքոն» ընդհատակյա կազմակերպության ռազմական եւ պաշտոնական կարգավիճակի վերաբերյալ. տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» թերթը` վկայակոչելով WikiLeaks-ի փաստաթղթերը:
Պետքարտուղարին հետաքրքրել է Թուրքիայի զինվորականություն, կառավարություն եւ «Էրգենեքոն» եռանկյունին: Նա, ընդհանուր առմամբ, 19 հարց է ուղղել: Օրինակ` որքանո՞վ է Թուրքիայի գլխավոր շտաբը ներգրավված եղել կառույցում, այն ի՞նչ դիրքորոշում ունի հետաքննության հարցում, արդյո՞ք գաղտնի բանակցություններ է վարել, եթե այո, ապա ինչպե՞ս:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, Քլինթոնը հետաքրքրվել է, թե որքանո՞վ է ծանրակշիռ եղել նրանց դեմ հեղաշրջման փորձը, եւ արդյո՞ք հեղաշրջումը նախապատրաստվել է քաղաքական թշնամիներին վերացնելու համար: Բացի այդ` ինչքա՞ն պետք է Էրդողանը միջամտի գործընթացին, արդյոք «Էրգենեքոնի» փաստաբանները վստահելի՞ են եւ նրանց հնարավոր չէ՞ կաշառել եւ այլն: