կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-28 13:10
Քաղաքական

ՀԲ մասնագետները հրաժարվում են «Նաիրիտ»-ի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել ԶԼՄ-ների ներկայությամբ

ՀԲ մասնագետները հրաժարվում են «Նաիրիտ»-ի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել ԶԼՄ-ների ներկայությամբ

Այսօր ԱԺ էին հրավիրվել Համաշխարհային բանկի այն մասնագետները, որոնք ուսումնասիրություններ են իրականացրել «Նաիրիտ»-ում: Նրանք պետք է ներկայացնեին դրանց արդյունքները:

Հրավիրվել էին պատգամավորներ, զեկույցո ներկայացրեց նաև էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Ի դեպ, Համաշխարհային բանկի մասնագետների ուսումնասիրությունները տեղադրված են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքէջում:

Նիստը վարող` ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը նշեց, որ Համաշխարհային բանկի մասնագետները, ելնելով իրենց ընթացակարգից, ցանկանում են առանց լրատվամիջոցների ներկայության պատգամավորներին ներկայացնել իրենց եզրակացությունը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ընդդիմացավ այդ որոշմանը` ասելով, որ դա անտրամաբանական է` ինչո՞ւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները չեն ցանկանում խոսել լրատվամիջոցների ներկայությամբ:

Վարդան Այվազյանը արձագանքեց. «Դե, հիմա այդպես են ուզում Համաշխարհային բանկի ներկայացուցիչները: Ո\'չ ես կարող եմ դա փոխել, ո\'չ էլ Երվանդ Զախարյանը: Մենք չենք կարող պարտադրել միջազգային կառույցին, որ փոխեն իրենց ընթացակարգը կամ որոշումը»: Նա ևս մեկ անգամ նշեց, որ բաց ֆորմատով լսումները «Նաիրիտ»-ի վերաբերյալ կլինեն սեպտեմբերին կամ հոկտեմբերին: