կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-08 23:53
Քաղաքական

Միայն "ստիլյագն" է հասկացել ու վիրավորվել...

Միայն "ստիլյագն" է հասկացել ու վիրավորվել...

Տպագիր մամուլի դեմ դատական հայցերը պարբերաբար ավելանում են, եւ դրա պատճառը վիրավորանքի եւ զրպարտության իրավախախտումների ապաքրեականացումն է:

Այսօր ասուլիսի ժամանակ հնչեցված հարցին, թե, արդյոք, օրենքում փոփոխություններ չպե՞տք է կատարվեն, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասաց, որ լրատվամիջոցը որեւէ մեկին չպիտի վիրավորի եւ զրպարտի` անկախ այն բանից` շարքային քաղաքացի՞ է, թե՞ քաղաքական գործիչ:

«Խոսքի ազատությունը չի նշանակում զրպարտություն, շանտաժ, վիրավորանք: Ես կողմնակից եմ ազատ խոսքին` ավելի կոռեկտ շրջանակներում»,- նշեց պատգամավորը:

Սակայն ի պատասխան այն նկատառմանը, թե, օրինակ, «ստիլյագ» բառը վիրավորակա՞ն է, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Կարող է էդ մեկն է հասկացել, էդ մեկն է ասել»:

Նաեւ` արդյո՞ք վիրավորական արտահայտություն է, թե ինքնաթիռով գեղեցկուհի Վոլոչկովային է տանում-բերում, ՀՀԿ-ական պատգամավորը զարմացած հարցրեց. «Վոլոչկովային տանել-բերելը վիրավորակա՞ն է: Դե ուրեմն վիրավորական ոճով են գրել, դրա համար վիրավորվել է»:

«Պատրաստվո՞ւմ են խորհրդարանում քննարկել օրենքի փոփոխությունը» հարցին, Գ. Մելիքյանը պատասխանեց. «Եթե անհրաժեշտություն լինի, ապա, ես կարծում եմ, որ ցանկացած օրենք ենթակա է փոփոխության, ոչ միայն դա»: