Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Կադրային փոփոխություն է եղել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում. Ռիչարդ Կիրակոսյանն այն այլեւս չի ղեկավարի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենտրոնի նորանշանակ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Նա նշեց, որ Ռիչարդ Կիրակոսյանն իր կամքով է հեռացել, եւ որեւէ խնդիր չի եղել: Թեեւ կարծիքներ կան, որ ներքաղաքական խնդիրներն են պատճառը, բայց, ըստ Մ. Սարգսյանի, Ռիչարդը երբեւէ քաղաքականությամբ չի զբաղվել եւ չի զբաղվելու:
Ռիչարդ Կիրակոսյանը պատրաստվում է նոր կենտրոն բացել, որը կոչվելու է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն:
«Մենք, ինչպեսեւ նախկինում, փորձելու ենք հեռու մնալ քաղաքականությունից, որպեսզի հասարակությունը մեր հետազոտություններին հավատա ու վստահի»,- ասաց Մ. Սարգսյանը: