| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին: Հանդիպմանը մասնակցել են նաև «Էֆ Էլ Սմիթ Ռուսաստան» ընկերության շուկայի զարգացման գծով մենեջեր Պիտեր Դեյվիսը և «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը:
Նախագահը բարձր է գնահատել հայաստանյան շուկայում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ոլորտի լավագույն ձեռնարկություններից մեկի՝ «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գլխավորած հանքարդյունաբերական ձեռնարկության գործունեությունը, որի հետ Հայաստանի համագործակցությունը տարիների պատմություն ունի և իր նպաստն է բերում երկրի տնտեսական աճին: 
Եկող տարեսկզբին իր գործունեության 135-ամյակը նշող «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրենը դրվատանքով է խոսել Հայաստանում իր հիմնական գործընկերոջ՝ «Վալլեքս գրուպ» ընկերության հետ ավելի քան 10 տարվա արդյունավետ համագործակցության մասին, ընդգծելով, որ ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող իր գլխավորած ձեռնարկությունը Հայաստանում հաջողությամբ է իրականացնում գործունեությունը ի շնորհիվ նաև աշխատասեր հայ ժողովրդի և որակյալ հայ մասնագետների:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են բնական պաշարների խնամքով և խնայողաբար օգտագործումը բնապահպանական բոլոր պահանջներին համապատասխան՝ ի նպաստ տնտեսության զարգացման և ներկայիս ու ապագա սերունդների բարեկեցության: 
Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Թոմաս Շուլցին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ փոխգործակցության համար: 
Հանրապետության Նախագահը Երախտագիտության մեդալ է հանձնել նաև «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանին, որով գործարարը պարգևատրվել էր ավելի վաղ: