Փոխարժեքներ
06 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը չի բացառում առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ միասնական ցուցակով մասնակցելու հնարավորությունը:
«Դա քաղաքական քննարկումների շրջափուլում պիտի որոշվի` ելնելով յուրաքանչյուր կուսակցության ռազմավարությունից»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ա.Բաղդասարյանը` հավելելով, որ առայժմ նման քննարկում կոալիցիոն ուժերի միջեւ տեղի չի ունեցել:
«Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության կառույցները աշխատում են նպատակասլաց, որպեսզի մեր քաղաքական կազմակերպությունը ինքնուրույն մասնակցի ընտրություններին: Իսկ եթե կլինեն նման քննարկումներ, այն ժամանակ էլ ե՛ւ մեր կուսակցությունը, ե՛ւ մյուս կուսակցությունները համապատասխան որոշում կկայացնեն»,- նկատել է Ա.Բաղդասարյանը: