կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-30 10:16
Առանց Կատեգորիա

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Եթե Ադրբեջանը ոչինչ չի զիջում

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Եթե Ադրբեջանը ոչինչ չի զիջում

Ղարաբաղյան բանակցային գործընթացի ամեն մի վճռորոշ հանգրվանից հետո ինչպես Հայաստանում ու Ադրբեջանում, այնպես էլ միջնորդների շրջանում վրա է հասնում հերթական հուսախաբության ու վերարժեւորումների շրջանը։ Ներկայումս, երբ «մենք հուսախաբված ենք» արտահայտությունը մոդայիկ է դարձել միջնորդների համար, հակամարտության կողմերը կանգնած են մի հանելուկի առաջ՝ «իսկ ի՞նչ է լինելու սրանից հետո»։

Եվ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր պարզ է դառնում, որ պաշտոնական Բաքուն «տարածքային ամբողջականություն կամ պատերազմ» երկընտրանքը կրկնելուց բացի, ուրիշ ոչինչ չունի։ Ու թեեւ Միջազգային ճգնաժամային խմբի հայտնի փորձագետները՝ աննկուն Սաբինա Ֆրեյզերի գլխավորությամբ, նույնպես կանխատեսում են պատերազմի վերսկսման հավանականությունը, ակնհայտ է, որ առայժմ նման «մտահոգությունը» ընդամենը իրենց շահերի առաջմղման միջոց է։