Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.85 |
EUR | ⚊ | € 408.8 |
RUB | ⚊ | ₽ 3.8762 |
GBP | ⚊ | £ 487.25 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
«Մի բան ակնհայտ է` նա հոգեւոր մարդ է, գրքերի մեջ մխրճված, հոգեւոր կյանքով ապրող: Երբ նրան ճանաչում ես ավելի լավ, տեսնում ես նրա առօրյան, այդ «Բենթլին», որ նվեր է ստացել, ես չգիտեմ` երբեւէ նույնիսկ վարելու ժամանակ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Մինչդեռ այնքան պաշտոնյաներ, ովքեր, չգիտես ինչ ճանապարհներով կամ պետական պաշտոնը չարաշահելով, շատ արագ հարստացել են, դուրս են մնացել լրագրողների հետաքրքրության դաշտից»,- երեկ «Առավոտին» իր կարծիքը փոխանցեց երիտասարդ ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը` հանդես գալով ի պաշտպանություն վերջին շրջանում լրագրողների քննադատության թիրախ դարձած Նավասարդ սրբազանի` շքեղ ավտոմեքենա եւ զենք ունենալուն:
Ինչ վերաբերում է զենքին, նա նկատում է, որ մեր հոգեւորականները դարեր շարունակ խաչի հետ մեկտեղ նաեւ զենք են ունեցել եւ հենց դրանով են պահել ազգին իր գոյատեւման պայքարում:
Հետեւաբար, մանավանդ, որ Հայաստանն էլ շրջապատված է թշնամական եւ պոտենցիալ թշնամական երկրներով, նա գտնում է, որ ցանկացած հայ հոգեւորական նույնիսկ պարտավոր է խաչի կողքին զենք ունենալ. «Ինձ համար նույնիսկ հպարտության առարկա է, որ մեր հոգեւորականը զենք ունի, այլ ոչ թե ամոթի` ինչպես փորձ արվեց ներկայացնել: Կցանկանայի, որ գոնե հոգեւորականի կերպարը, գոնե եկեղեցուն պահեինք անբասիր, շատ չքննադատեինք, որ ինչ-որ մի սուրբ բան մեր երկրում մնա»: