|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Երկրպագուների համառուսաստանյան միավորումը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյին` խնդրելով հետաքննել Հայաստան - Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը նախորդած միջադեպերը, որի հետևանքով մոտ 100 ռուսաստանցի ֆուտբոլասերներ տոմսերով չեն կարողացել մտնել մարզադաշտ:
Կազմակերպությունն այդ միջադեպերի, նաև խաղից առաջ մարդկային կուտակումների մեղավոր է համարում հանդիպման կազմակերպիչներին և պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պարզաբանել բացթողումներն ու քննարկել պաշտոնական ներողության եւ տուժած երկրպագուներին փոխհատուցելու հնարավորությունը. հաղորդում է Gazeta.ru-ն:
Ինչպես տեղեկացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից` մեր ֆեդերացիային դեռևս ոչ մի դիմում և բողոք չի ներկայացվել:
Որոշ ասեկոսեների համաձայն` ռուս երկրպագուները ցանկացել են հանդիպումից ժամեր առաջ տոմսեր ձեռք բերել: Ասում են, որ առաջարկվել է մինչ 300 դոլար: