|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Մարտի 28-ին Ավստրալիայում երրորդ անգամ անցկացվել է Առանց դոդոշների օրը: Նպատակը մայրցամաքի համար բնապահպանական աղետ դարձած թունավոր դոդոշներին վերացնել է:
Այդ օրը միայն Քվինսլենդ նահանգում ընդունման կետերին է հանձնվել մոտ 14 հազար դոդոշ: Ընդ որում`դրանց մեծ մասին սառեցրել են. դա համարվում է դոդոշների սպանդի ամենամարդկային ձեւը, քանի որ երկկենցաղները սատկում են քնած ժամանակ:
Bufo marinus-ները, այդպես է դոդոշների գիտական անվանումը, Ավստրալիա են ներմուծվել 1935 թվականին Կենտրոնական եւ Հարավային Ամերիկաներից` եղեգնաբզեզի դեմ պայքարելու համար, սակայն այնքան շատ են բազմացել, որ նրանց թիվը հասել է 200 միլիոնի:
Հարմարվելով տեղի բարենպաստ պայմաններից` նրանք մեծ վնաս են հասցրել տեղի կենդանական աշխարհին, դրանք նաեւ ոչնչացնում են մեղվափեթակները, ավելին` այդ երկկենցաղների թույնը կարող է կուրացնել, կաթվածահար անել մարդուն: